Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ ամռանը սննդամթերքներից հատկապես ձվի եւ պաղպաղակի վաճառքի խնդիրը շատ մտահոգիչ է դառնում։ Պողոսյանը պատմեց, որ նրանց չի հաջողվել գտնել որեւէ մի պաղպաղակ կամ ձու, որի վրա նշված կլիներ պիտանելիության ժամկետը, իսկ դա հատկապես կաթնամթերքի համար շատ կարեւոր է, քանի որ շուտ է փչանում։

Անդրդառնալով սպառողների կողմից ստացվող բողոքներին՝ Պողոսյանն ասաց. որ ամսական ստանում են 20-30 բողոք, որի 50-60 %-ի դեպքում սպառողի ոտնահարված իրավունքները վերականգնվում են։ Իսկ բողոքները մեծամասամբ սպասարկման ոլորտից են՝ հոսանքի, ջրի, հեռախոսի եւ այլ ծառայությունների հետ կապված։