Ֆլորիդայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրած մեքենայի երկու հարյուր կգ քաշով ուղեւորի ճարպային ծալքերում 23 գրամ մարիխուանա են հայտնաբերել, հաղորդում է «UPI»-ն:
Ստուգման պատճառ է ծառայել չամրացված ամրագոտին: Ոստիկանները ծրագրում էին տուգանել ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար, ով ամրագոտին չամրացնելն արդարարցել է իր մարմնի չափերով: Սակայն զրույցի ընթացքում իրավապահները նկատել են, որ 42-ամյա ուղեւոր Քրիստոֆեր Միթչելն ու 38-ամյա վարորդ Քեյթիան Ռոբերթսն իրենց տարօրինակ են պահում, հայտնում է «Lenta.ru»-ն:
Ոստիկանական շունը բուռն է արձագանքել, եւ ստուգումից հետո իրավապահները Միթչելի փորի ծալքերում մարիխուանա են հայտնաբերել: Ինչպես պարզվել է Ռոբերթսի մոտ կոկաին է առկա եղել: Մեքենայում հայտնաբերել են նաեւ գուլպայում թաքնված 7 000 դոլար գումար եւ ատրճանակ:
Երկուսին էլ ձերբակալել են թմրանյութերի պահպանության մեղադրանքով: Բացի այդ, Միթչելն այնուամենայնիվ տուգանվել է ՃՏ կանոնների խախտման համար:





























