Ստամբուլ-Երեւան ավիաչվերթի թուրքական կողմի կազմակերպիչ Տիգրան Ալթունը հայտնել է, թե այսուհետ Ստամբուլ-Երեւան ավիաչվերթն իրականացվելու է շաբաթվա ընթացքում մեկ անգամ նախկին երկուսի փոխարեն։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլ-Երեւան չվերթներն իրականացնող թուրքական կողմի ներկայացուցիչ Tower Havayolları ավիաընկերության սեփականատեր Տիգրան Ալթունը Ստամբուլ-Երեւան չվերթի կրճատումը կապել է Հայաստանում տնտեսական վիճակի վատթարացման հետ։
«Մեր ուղեւորները 90 տոկոսը Հայաստանից են գալիս, հիմնականում առեւտրականները, որոնք էլ սկսել են քիչ գալ։ Հայաստանի տնտեսական վիճակը խնդիրներ է առաջացրել»,-նշել է Տիգրան Ալթունը։
Անդրադառնալով Անթալիա-Երեւան չվերթներին, Տիգրան Ալթունը շեշտել է, թե այս տարի ավելի վատ վիճակ են կանխատեսում՝ հավելելով, որ չի հավատում, որ նախորդ տարիների պես է լինելու։





























