Չինաստանի կենտրոնական հատվածում բանակի զինապահեստում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի 17 զինծառայող, փոխանցում է «Սինհուան»:

Միջադեպը տեղի է ունեցել Հունան նահանգի Հենյան քաղաքում` զենքերը դասավորելու ժամանակ: Դեպքի վայրում աշխատում են ականազերծողները եւ փրկարարները: Կատարվում է քննություն: