Մալայզիայի արեւմտյան ափերի մոտ` Բանտինգ քաղաքից 3 կմ հեռավորության վրա, նավ է խորտակվել: Նավաբեկության հետեւանքով 66 մարդ անհետ կորել է: Նավում եղել է 97 մարդ, փոխանցում է Reuters-ը:
Ենթադրվում է, որ անհետացած բոլոր ուղեւորները Ինդոնեզիայի քաղաքացիներ են: Ամենայն հավանականությամբ, նրանք փորձել են ապօրինի ճանապարհով ներխուժել Մալայզիայի տարածք: Ուղեւորների մեջ եղել են կանայք եւ երեխաներ:
Տուժածների եւ զոհերի որոնումների համար երեք նավ է ուղարկվել:





























