Թաիլանդից Եկատերինբուրգ թռչող Կրասնոյարսկի «Իկար» ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Հայկոուի օդանավակայանում:
Վայրէջքի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդանավում եղել է 231 ուղեւոր, այդ թվում` 28 երեխա: Բոլորին տեղավորել են հյուրանոցում:
Ըստ ավիաընկերության ներկայացուցչի` Չինաստանի օդանավակայանում տվյալ օդանավի մասնագետներ չկան, այդ պատճառով էլ ավիաընկերությունը երկու տարբերակ է դիտարկում` Պեկինից չինացի մասնագետի ժամանում Հայկոու, կամ էլ Բագնկոկից «Իկարի» տեխնիկական մասնագետների ժամանում:





























