Օրերս ոստիկանության Ապարանի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ հունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող իր վագոն-տնակի մոտից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա Դավիթ Օ.-ն:
Նա բերման է ենթարկվել եւ խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:





























