ԱՄՆ-ը կարծում է, որ Իրաքում սուննի զինյալների հետ պայքարի պատասխանատվությունը հենց իրաքյան կողմը պետք է կրի:

Վաշինգթոնի այս հայտարարությունը հնչել է Բարաք Օբամայի եւ Կոնգրեսի առաջնորդի հետ կայանալիք հանդիպման ֆոնին:

«Ոչ մի արտաքին ուժ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, չի կարող լուծել այն խնդիրները, որոնց հետ Իրաքի ժողովուրդն է բախվել: Եվ հենց Իրաքի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի», - հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Միացյալ Նահանգները, որոնք 2011թ. դուրս են բերել իրենց զորքերը Իրաքից, հայտարարել են, որ կօգնեն Իրաքի իշխանություններին իսլամական զինյալների հետ պայքարում: Սակայն միեւնույն ժամանակ, Վաշինգթոնը պահանջել շիա վարչապետ Նուրի Մելիքից փոխել իր կառավարման ոճը՝ այն ավելի բաց դարձնելով, քանի որ մի քանի տարի շարունակ նրան մեղադրում էին սուննիական եւ քրդական փոքրամասնությունների միավորման մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ը, հունիսի 16-ին տվյալ խնդրի շուրջ կարճ երկխոսությունից հետո, հայտարարել է, որ պատրաստ է Իրաքում իրավիճակի կայունացման հարցերով Իրանի հետ նոր բանակցություններին: