Իսրայելի բանակը եւս 65 պաղեստինցու է ձերբակալել նախորդ շաբաթ անհետացած իսրայելցի երեք դեռահասների որոնողական գործողության շրջանակում, հայտնում է «Ասոշիեյթեդ Փրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի փոխգնդապետ Պյոտր Լերներին:

Իսրայելցի զինվորների որոնողական գործողությունն անցկացվել է հունիսի լույս 18-ի գիշերը՝ Հորդանան գետի արեւմտյան ափին: Կալանավորվածներից 50-ը  2011-ին ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներից են:

Դեռահասների  անհետանալուց ի վեր կալանավորվել է 240 պաղեստինցի:

Իսրայելի վարչապետը անհետացման մեղավոր է համարում ՀԱՄԱՍ շարժմանը:

Հիշեցնենք, հրեական կրոնական դպրոցի երեք սաներ  նախորդ շաբաթ կորել էին Հորդանան գետի արեւմտյան ափին: