Իրաքում գրոհայիններ առեւանգել են 40 հնդիկ բանվորների: Միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի արվարձանում:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնդիկների ազատ արձակման համար, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Times of India-ն:
Առեւանգվածների փրկության համար Իրաք է մեկնել Հնդկաստանի նախկին դեսպան Սուրեշ Ռեդին:
Հիշեցնենք, որ Իրաքում իրավիճակը կտրուկ վատթարացել է հունիսի սկզբին, երբ ԻԳԻԼ-ի գրոհայինները գրավեցին Մոսուլ եւ Թիգրիթ քաղաքները եւ հայտարարեցին Բաղդադ արշավելու իրենց մտադրության մասին: Իրաքի զինվորականները փախել են այդ քաղաքներից, նրանցից շատերը գերի են ընկել եւ սպանվել:





























