Ռաուֆ Միրկադիրովի իրավաբանները մտադիր են մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմել:
contact.az-ի հաղորդմամբ՝ Բավի վերաքննիչ դատարանում հունիսի 17-ին Ջամիլ Ռամազանովի գլխավորությամբ, տեղի է ունեցել «Հայելի» թերթի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի դատավճռի բողոքարկման քննարկումը: Բողոքը ներկայացվել է Նասիմյան շրջանային դատարանի որոշման շուրջ, որը մերժել է նոտարին լրագրողի մոտ չթողնելու որոշման բողոքը: Իրավաբան Էլմար Սուլեյմանը Turan-ին հաղորդել է, որ պաշտպանը հանդես է եկել BAS-ի դատարանի կազմից հրաժարմամբ, քանի որ հենց այդ դատարանները չեն բավարարել Միրկադիրովի ապօրինի ձերբակալության բողոքը՝ կոշտ ընթացակարգային խախտումներ անելով: Սակայն այդ պահանջն էլ չի ընդունվել:
Այնուհետեւ պաշտպանությունը հանդես է եկել դատախազ Վասիֆ Քերիմովից հրաժարմամբ, եւ պահանջել ընթացակարգային հսկողություն իրականցնող դատախազի, այսինքն՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովի մասնակցությունը:
Սակայն պաշտպանությանը հայտարվել է, որ դատախազությունը կարող է դատարան ուղարկել ցանկացած դատախազի: Ինքը՝ Միրկադիրովը, հայտարարել է, որ Թուրքիայի դատարան դիմելու իրավունքից զրկելու դատախազության վճիռը վկայում է Ադրբեջանի կողմից դատախազության ու դատարանի վրա ճնշման մասին: Այդ վճիռը վնասում է Ադրբեջանի հեղինակությանը, քանի որ նմանատիպ իրավունքից քաղաքացուն զրկելը վերջին 10-15 տարվա ընթացքում Եվրախորհրդում չլսված բան է: Այդուհանդերձ, վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ լրագրողի մոտ նոտարի մուտք գործելու արգելքի վերաբերյալ:
Այժմ պաշտպանությունը կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայության հետ համագործակցելու մեջ:





























