Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հունիսի 17-ին, ժամը 18.05-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի բաց վերք, ձախ ոլոքի եւ նրբոլոքի գծային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, ում հարազատները հայտարարել են, որ երեխան հեծանիվից վայր է ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ երեխային, պատճառել վնասվածքներ ու տեղափոխել նրան հիվանդանոց:

Ժամը 19.50-ին, վարորդը մեղայականով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: