Երբ ժամանակը գա, հանրությունը կիմանա ստվերային տնտեսության դեմ ֆինանսների նախարարության պայքարի արդյունքների մասին, հունիսի 18-ին լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Թվերով խոսելն առայժմ վաղ է, քանի որ միջանկյալ արդյունքները դեռ չենք ամփոփել: Բայց մենք անպայման կհայտնենք առաջընթացի մասին», - վստահեցրել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր խոշոր գործարարների հետ՝ հաղորդելով, որ անհրաժեշտ է աշխատել թափանցիկ եւ օրենքի շրջանակում: Նա նշել էր, որ սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատին: Մայիսի 20-ին էլ հայտարարել էր, որ կառավարության անդամները չպետք է բիզնեսով զբաղվեն, այլապես ստիպված կլինեն լքել պաշտոնը: