Քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման` իր եւ Տոնական Ղ.-ի միջեւ ծագած վիճաբանության փաստով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի քննիչները, համոզելու եւ հարկադրելու միջոցով, իրենից կորզել են դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Կատարվում է նախաքննություն: