2013թ. Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է զբաղեցնում  շարժական ինտերնետի թափանցելիությամբ (100 բնակչի հաշվով ակտիվ միացումներ), հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչեպով J’son & Partners Consulting վերլուծական ընկերության հետազոտությունը:

Հայաստանում շարժական ինտերնետի թափանցելիությունը նախորդ տարվա տվյալներով կազմել է 68%: Հայաստանին հաջորդում են Ղազախստանն ու Ռուսաստանը՝ համապատասխանաբար 67% եւ 63%-ով:

J’son & Partners-ի տվյալներով՝ Հայաստանում 2013թ. վերջին հաշվվում էր ավելի քան 2 մլն շարժական ինտերնետի օգտատեր:

Ինչ վերաբերում է «չորրորդ սերնդին» (4G/LTE), ապա 2014թ մայիսի սկզբի դրությամբ LTE ցանցերը ներդրվել են ԱՊՀ-ի բոլոր դիտարկվող պետություններում, բացառությամբ Բելառուսի, իսկ 3G ցանցերը՝ բոլոր երկրներում: Ընդ որում Ադրբեջանից ու Տաջիկստանից բացի, ամենուր գործում են գոյություն ունեցող 3G տեխնոլոգիաներից առավեձլ արագացված տեխնոլոգիաները՝ DC HSPA+, ինչն ապահովում է վայրկրյնաում 42 մեգաբիթ տվյալների բեռնման արագություն:

Նշենք, որ Հայաստանում LTE-ը ներդրվել է 2011թ VivaCell-MTS օպերատորի կողմից Երեւանում  եւ այժմ նրա ծածկույթի գոտում ապրում է երկրի բնակչության ավելի քան 33 տոկոսը: