Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 10 շենքի դիմաց, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 01.00-ին, իրար են բախվել «Մերսեդես E-190» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Աստրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: