Շահութահարկի կանխավճարային համակարգը հանելու դեպքում բյուջեն ամսական 10 մլրդ դրամ է կորցնում (ընթացիկ փոխարժեքով 24,3 մլն դոլար՝ խմբ.): Այդ մասին հունիսի 18-ին լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Այո′, շահութահարկի 1 տոկոսանոց կանխավճարի չեղարկումը բյուջեին նման վնասներ է հասցնում», - ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, որ պետության խնդիրները առաջանում են նրանից, որ ֆիննախը կորցնում է «անվտանգության բարձիկը», երբ բիզնեսում առաջ են գալիս վերավճարումներ: Այժմ այն չի կարելի վերադարձնել վճարված շահութահարկի 1%-ից, եւ այն դուրս է հանվում այլ հարկաային վճարումներից:





























