Երեւանի Մամիկոնյանց եւ Մալխասյանց փողոցների խաչմերուկում, հունիսի 17-ին ժամը 18.30-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ԳԱԶ-322132» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























