Երեւանի Երեւանյան խճուղու թիվ 27 հասցեի դիմաց, հունիսի 17-ին, ժամը 17.30-ին, իրար են բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21213» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա»-ի ուղեւորը եւ «ՎԱԶ-21213»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























