ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների կողմից ահաբեկչական հայտարարված «Ալ-Նուսրա»-ն Թուրքիայում նախարարների խորհրդի որոշմաբ հանվել է ահաբեկչական խմբավորումների ցանկից:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթ համարվող Resmi Gazete-ում հրապարակվել է նախարարների խորհրդի որոշումը, որով ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանվել է «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորումը:

Նշենք, որ թե միջազգային, թե թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Թուրքիան մշտապես զենքով եւ ֆինանսական միջոցներով աջակցել է «Ալ-Նուսրա» խմբավորմանը, որը հայտնի է Սիրիայում կատարած իր անմարդկային գործողություններով։