Հունիսի 4-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է ամբողջ կազմով հրաժարական տալու մասին։ Հենց այսօր կընտրվեն Ճապոնիայի վարչապետն ու իշխող կուսակցության ղեկավարը։ Նոր վարչապետ, ամենայն հավանականությամբ, կդառնա ֆինանսների ներկայիս նախարար Նաոտո Կաննը։
Հավանական թեկնածուների շարքում են նաեւ նախկին արտգործնախարար Կացույա Օկադան եւ տրանսպորտի նախկին նախարար Սեյձի Մաեխաուրան, հայտնում է Rbc.ru-ն։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի վարչապետ Յուկիո Խատոյաման հունիսի 2-ին պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Հրաժարականի պատճառը նա բացատրել էր ճապոնացիների վաստահության կտրուկ անկմամբ։ Աշխատանքային 9 ամիսների ընթացքում նրա վարկանիշն ընկել էր 50 տոկոսով։ Դա բացատրվում է նրանով, որ վարչապետը չի կարողացել կատարել նախընտրական շրջանում տված իր խոստումը՝ Օկինավա կղզուց դուրս բերել ամերիկյան ռազմաբազան։


























