Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի մոտ, հունիսի 17-ին, ժամը 11.10-ին, «Մերսեդես Բենց Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 11.50-ին, վրաերթ կատարած 17-ամյա վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:





























