Հունիսի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Անդրանիկավան գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 24-ամյա Ալեքսեյ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:





























