Հայաստանի խորհրդարանը չպետք է դառնա օրենքների կույր «շտամպովկայի» վայր: Այդ մասին հունիսի 18-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ արտահերթ նիստերի անցկացման ողջամտությունը ենթակա է քննարկման: «Մեր գարնանային նստաշրջանը բավականին հագեցած էր, եւ մենք մեծ ուժեր ենք ծախսել դրանք քննարկման վրա: Այժմ նոր օրինագծեր են մտցնում», - ասաց Զուրաբյանը:

Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սարգսյանը նշեց, որ գարնանային նստաշրջանը ավելի շատ ծանրաբեռնված էր քաղաքական բանավեճերով: Ըստ էության, օրինագծերի վերաբերյալ քննարկումները համեմատաբար քիչ են եղել: «Այժմ մենք պետք է քննարկենք կուտակված օրինագծերը», - նշեց Սահակյանը: