Ուկրաինան միակողմանիորեն կդադարեցնի կրակը երկրի արեւելյան շրջաններում, որպեսզի հնարավորություն տա ապօրինի զինված խմբավորումների անդամներին զինաթափվել եւ լքել երկիրը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է UNN-ը:

«Պլանը կսկսվի միակողմանիորեն կրակը դադարեցնելու մասին իմ հրամանից: Դրանից անմիջապես հետո մեր խաղաղ ծրագիրը պետք է աջակցություն գտնի Դոնբասում իրադարձությունների բոլոր մասնակիցների կողմից», - ասել է Պորոշենկոն եւ ընդգծել, որ ռազմական գործողությունների դադարեցումը շատ կարճ է տեւելու  եւ այդ ժամանակահատվածում պետք է  տեղի ունենա ապօրինի զինված խմբավորումների զինթափում: