Կառավարությունը պատգամավորներին թույլ չի տվել ծանոթանալ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրինագծերին: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Իր հերթին, ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ «Իրավական ակտերի մասին» օրենքով նախագիծ մշակող մարմինը 15 օր առաջ նախապես այն պետք է ներկայացնի հանրային քննարկման, մինչդեռ ոչ միայն այդ ժամկետը չի պահպանվել, այլ այն անգամ չի հրապարակվել: Մինասյանը պահանջել է հանել օրակարգից այն հարցերը, որոնք չեն բավարարում այդ պահանջներին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղնիե Բիշարյանն էլ հայտարարել է, որ պետք է քննարկումն սկսել գոնե այն նախագծերից, որոնք քիչ թե շատ ծանոթ են պատգամավորներին:

ՀՀԿ խմբակցությունից Վարդան Այվազյանն էլ նշել է, որ օրակարգում ընդգրկված օրինագծերի 70 տոկոսը այսպես թե այնպես քննարկվել են, իսկ կեսն ընդգրկվել է գարնանային նստաշրջանի օրակարգում: