Օրերս Արգենտինայի Կորդոբա քաղաքի համայնքի ներկայացուցիչները մասնակցել են բասկերի «Gure Txokoa» կազմակերպության հրավիրած միջոցառմանը։ Միջողառման նպատակն էր ներկայացնել Բասկերի երկրի (Euskera) լեզուն, այդ ազգի պատմությունը մշակույթը եւ ազգային հիմնախնդիրները, ինչպես նաեւ ծանոթանալ միջոցառմանը մասնակից այլ ազգերի լեզվին ու մշակութային արժեքներին։ Ինչպես գրում է արգենտինական «Diario Armenia» թերթը, երեկոյի ընթացքում մասնակիցները հիմնականում խոսել են հայերեն, կատալոներեն եւ իռլանդերեն։ Մանրամասնորեն խոսվել է կատալոներեն եւ կելտերեն լեզուների մասին, որոնցով այսօր քիչ մարդիկ են խոսում։
Միջոցառման ընթացքում նաեւ ներկայացվեցին հատվածներ մասնակից ազգությունների գրականության հայտնի ստեղծագործություններից։
Ելույթ ունենալով ներկաների առաջ՝ հայ համայնքի ներկայացուցիչ Լուկաս Մանուկյանը խոսել է Հայաստանի պատմական եւ մշակույթային խնդիրների մասին։ Բացի գրական ընթերցումներից, հավաքվածներին համառոտ նկարագրվեցին Հայստանի պատմությունն ու մշակույթը, երկրի աշխարհագրական դիրքը, կարեւոր իրադարձությունները, ինչպես նաեւ ցեղասպանության հարցը։ Բանախոսը ներկաների մանրամասնություններ պատմեց Թուքիայում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին։
Արժե նշել, որ հայերենն ու բասկերենը շատ ընդհանրություններ ունեցող լեզուներ են։ Մասնավորապես շուրջ 200 բառ երկու լեզուներում էլ նմանատիպ հնչողություն եւ իմաստ ունի։ Բասկերի «Gure Txokoa» համույթը բասկյան ազգային նվագարաններով կատարեց պոպպուրիներ՝ հայկական, կատալոնյան եւ կելտական թեմաներով։



























