Թուրքիայի Ստամբուլի 13-րդ ծանր քրեական գործերով դատարանը ընդունել է «Էրգենեկոնի» գործով երրորդ մեղադրականը։ Այսպիսով դատավարության երրորդ փուլը կարելի է համարել բացված։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Radikal»-ը։
«Էրգենեկոնի» գործով երրորդ մեղադրական զեկույցը կազմված է 1454 էջից, նրանում հանդես են գալիս 52 կասկածյալ, որոնցից 37-ը գտնվում են կալանքի տակ։ Դատավարությունը կսկսվի օգոստոսի 7-ին։
Առաջին մեղադրական զեկույցը կազմված է եղել 2455 էջից, որտեղ հանդես են եկել 86 կասկածյալներ։
Երկրորդ մեղադրականը կազմված է եղել 1909 էջից եւ այնտեղ եղել են 56 կասկածյալ։
Երրորդ մեղադրականի մեջ որպես տուժող ներկայացված է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի եւ Սեբաստիայի հայ համայնքի ղեկավար Մինաս Դուրմազգյուլերը



















