Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմի փուլում է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու են: Այս մասին նա ասել է Ուկրաինայի պաշտպանության ազգային համալսարանում ելույթ ունենալիս, հայտնում է ՈՒՆՆ-ն:

 «Սա նոր տեսակի պատերազմ է՝ պրոֆեսիոնալ, դիվերսիոն խմբերի, վարձկանների, կամավորների, տեղի բնակչության կիրառմամբ: Եվ այս կամավորների ու տեղի բնակչության ուղեղները բավականաչափ լվացած են», - ասել է Պորոշենկոն: Նա նշել է, որ երկար տարիներ ուկրաինական բանակը համակարգայնորեն ոչնչացվել է:

 «Մենք պատերազմը դիմավորեցինք մերկ, բոկոտն եւ անզեն զինվորներով», - ասել է նախագահը:

Պորոշենկոն նաեւ ներկաներին վստահեցրել է, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում:

«Մենք կհաղթենք: Կհաղթենք մեծ կազմակերպվածության, ռազմավարական խոր տեսլականի եւ ամենակարեւորը՝ մեր բնակչության հզոր աջակցության շնորհիվ», - ասել է նա: