Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավագովի եւ Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ:
Վերոհիշյալ անձիք կասկածվում են հետեւալ հանցագործությունների կատարման մեջ՝ սպանության կազմակերպում, պատերազմ վարելու անթույլատրելի միջոցների եւ մեթոդների կիրառում, մարդու առեւանգում, լրագրողի օրինական գործունեության խոչընդոտում:
«Քննությունը ենթադրում է, որ հենց Ավակովի, Կոլոմոյսկիի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության մի շարք բարձրագույն ղեկավարների իմացությամբ է կազմակերպվել «Աստղ» հեռուստառադիոընկերության լրագրողներ Սուշենկովի եւ Մալիշովի առեւանգումը, այդ նույն հեռուստառադիոընկերության լրագրողներ Դավիդովի եւ Կոնաշենկովի, ինչպես նաեւ մի շարք ռուս լրագրողների անօրինական կալանավորումը», - ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Կոմիտեն մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել Արսեն Ավակովի եւ Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ:




























