Հայաստանում 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, ընտանիք կազմածները բնակչության 60,1 տոկոսն են կազմում, մինչդեռ 2001-ի մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը կազմում էր 62,1 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ ամուսնալուծված մարդիկ երկրում ըստ 2011-ի մարդահամարի տվյալների, կազմում են 2,6 տոկոսը (2001-ի տվյալներով՝ 3 տոկոսը): «Երկրում ավելացել է այն մարդկանց տոկոսային հարաբերակցությունը, որոնք երբեք ընտանիք չեն կազմել: Նրանք կազմում են բնակչության 28,4 տոկոսը, մինչդեռ 2001-ին այդ թիվը 26,4 տոկոս էր»,-ասել է Կույումջյանը: