ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ադրբեջանի Եվրասիական տնտեսական միություն մտնելու մասին լուրերը :
«Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն մտնելու ոչ մի պաշտոնական առաջարկ չի արվել», - Բաքվում հայտարարել է Լավրովը, փոխանցում է ԱՊԱ-ն: Սերգեյ Լավրովն ասել է, որ այս հարցը կքննարկվի երկու պետությունների ղեկավարների հանդիպմանը:
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է մեր դաշնակիցների համար: Մենք դրական կվերաբերվեինք Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին»:
Նախարարը նաեւ նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան խնդրին: «ԵՏՄ-ն ստեղծել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Շուտով դրան կմիանա Հայաստանը: Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ ԱՀԿ մտել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»:




























