Բաքվում նորությունների են սպասում Փարիզից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ առավել կոնկրետ առաջարկների տեսքով: APA-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նա նշել է, որ առավել մանրամասն տեղեկատվության բացակայության պատճառով որեւէ լրացուցիչ բան այդ առնչությամբ ասել չի կարող:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հարավային Կովկաս իր այցի ժամանակ առաջարկել էր Փարիզում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: