Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է VI գումարման Գերագույն Ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման նախագիծը:
Փաստաթղթի հեղինակներն են պատգամավորներ Վիտալի Կովալչուկը (ՈՒԴԱՌ խմբակցություն), Օլեգ Տյագնիբոկը («Ազատություն» խուսակցություն), Սերգեյ Սոբոլեւը («Բատկիվշչինա» խմբակցություն) եւ Օլեգ Լյաշկոն (անկախ պատգամավոր), հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:





























