Վերջին կես տարվա ընթացքում Իրանի արեւելյան նահանգներում 20 ահաբեկչական խմբավորումներ են չեզոքացվել: Այդ մասին Iran Daily թերթում հրապարակված հարցազրույցում հաղորդել է մեջլիսի պատգամավոր Մոհամադ Ռեզա Մեքսենի Սանին:
Հետախուզության հարցերով նախարարության տվյալներով՝ Իրանում միայն մայիս ամսին «Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապված 30 մարդ է ձերբակալվել: Բացի այդ, Իրանի արեւմուտքում գտնվող Արեւմտյան Ադրբեջան նահանգում չեզոքացվել է մի շարք ահաբեկչությունների համար պատասխանատու ահաբեկչական խմբավորումը: Մասնավորապես, ընդգծում է թերթը, այդ խմբավորման երեք անդամներ ձերբակալվել էն Մեհաբադ քաղաքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























