ՀԱԿ-ը չի համագործակցել Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ եւ երբեք էլ չի համագործակցի, հունիսի 18-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ 12 կետերն իշխանությանը անձամբ իրենք ներկայացրել են որպես պահանջ, ոչ թե առաջարկ: «ՀԱԿ-ի անունից դա պահանջ է: Ներկայիս ռեժիմի հետ միայն այդպես է կարելի խոսել՝ պահանջների լեզվով», - հայտարարել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, ոչ իշխանական ուժերի քառյակը 12 կետից բաղկացած պահանջներ է ներկայացրել իշխանությանը: Պահանջները վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտի» վերագործարկմանը, երթեւեկության կանոնների խախտումների համար գործող տուգանքների վերանայմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, ինչպես նաեւ ցանկացած ինտեգրումից հեռու մնալուն, որը կվնասի Հայաստանի եւ ԼՂ-ի միասնական տնտեսական տարածքին:





























