Երեւանի քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել եւ վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով:
Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաեւ ճոպանների օգնությամբ: Բազմաբնակարան շենքերի բնակիչները, հետեւելով աշխատանքներին, նշել են, որ հատկապես վերջին շրջանի առատ տեղումների պարագայում ջրթափ նոր խողովակների տեղադրումը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլեւ շենքի պահպանման տեսանկյունից:




























