Մոսկվայի քաղաքային դատարանը երկարացրել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի կալանավորման ժամկետը, ով մեղադրվում է Արեւմտյան Բիրյուլեւոյում երիտասարդ տղայի սպանության մեջ:
Այսպիսով, դատարանը գործի առնչությամբ նախնական լսումների ժամանակ բավարարել է մեղադրող կողմի՝ Զեյնալովին կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Նախնական լսումները դատարանում կշարունակվեն հունիսի 19-ին, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Հետաքննության վարկածով՝ 2013թ. հոկտեմբերի 10-ին ոչ սթափ վիճակում գտնվող Զեյնալովը աննշան առիթով ընդհարում է հրահրել Մոսկվայի 25-ամյա բնակիչ Եգոր Շչերբակովի հետ եւ կռվի ժամանակ սպանել նրան՝ դանակը կուրծքը խրելով:
Այդ արտակարգ պատահարը լայն հասարակական հնչեղություն էր ստացել Արեւմտյան Բերյուլեւոյում եւ անկարգությունների առիթ դարձել:




























