Մեքենա վարելիս ծխելու համար տուգանքները Հայաստանում նախատեսում են 5 հազարից դարձնել 20 հազար դրամ: Այս մասին հունիսի 18-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունները վերաբերում են երթեւեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքներին:
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար տուգանքը 5-ից կդառնա 10 հազար, առանց ամրագոտու վարելունը՝ 3-ից 5 հազար:
Մյուս կողմից, կնվազեցվի ճանապարհային նշանները խախտելով կանգառելու կամ կայանելու համար սահմանված տուգանքի չափը՝ 40 հազարից դառնալով 20 հազար: Հանրային տրանսպորտի կանգառներում կանգառելու կամ կայանելու տուգանքը 10-ից կիջեցվի 5 հազար դրամի:




























