«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման սուննի զինյալները, ինչպես նաեւ  Սադամ Հուսեյնի օրոք իշխող «Բաաս» արաբական սոցիալական վերածնունդ կուսակցության նրանց հարող ակտիվիստները Իրաքում առեւանգել են դատավոր Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանին, ով 2006թ. Իրաքի առաջնորդին մահվան էր դատապարտել, հաղորդվում է «Բաաս» արգելված կուսակցության գլխավոր քարտուղար Իզաատ Իբրահիմ ադ-Դուդրիի ֆեյսբուքյան էջում:

«Հաղորդում ենք, որ Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանը ապստամբների ձեռքում է», - ասվում է ադ-Դուդրիի հաղորդագրությունում: Տեղեկավության պաշտոնական աղբյուրները Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանի (ով վերջերս Քրդական ինքնավարության արդարադատության նախարարն էր) առեւանգումը դեռեւս չեն հաստատել, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:

2006թ. դեկտեմբերի 30-ին Իդ ալ-Ադհա մուսուլմանական տոնի նախօրեին: Երկրի իշխանությունները դատավճիռը իրականացրել են Բարձրագույն իրաքյան դատարանի վճռով՝ Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանի գլխավորությամբ: