Հայաստանում դիմորդները «Օտար լեզու» առարկայի միասնական ընդունելության քննությունից հավաքել են ավելի բարձր միավորներ, քան մինչեւ այժմ հանձնած մյուս առարկաների քննություններից: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը NEWS.am-ին տեղացրեց, որ անգլերենի թեստից առավելագույն միավոր հավաքել է 201 դիմորդ, գերմաներենից՝ 13, ֆրանսերենից՝ 17:
«Անգլերենից գրավոր քննություն է հանձնել 5242 դիմորդ, միջին միավորը եղել է 14,1-ը, նվազագույն միավոր է հավաքել 451 դիմորդ: Գերմաներենից քննություն է հանձնել 270 դիմորդ, միջին միավորը եղել է 14,15-ը, նվազագույն միավոր հավաքել է դիմորդների 7,78%-ը: Ֆրանսերենից քննություն է հանձնել 224 դիմորդ, միջին միավորը եղել է 15,84, նվազագույն միավոր է հավաքել 10 դիմորդ: Իսպաներենից քննություն է հանձնել 14 դիմորդ, միջին միավորը եղել է 16.21-ը, առավելագույն եւ նվազագույն միավոր հավաքած դիմորդներ չկան: Պարսկերենից քննություն է հանձնել 1 դիմորդ, նա էլ շեմը չի հաղթահարել»,-ասաց Արա Իսպիրյանը:
Հիշեցնենք, որ դիմորդները «Օտար լեզու» առարկայից քննություն են հանձնել հունիսի 13-ին: Մինչեւ այժմ դիմորդները քննություն են հանձնել նաև «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























