Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երեւանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Համակարգված եւ մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի են առնվում Երեւանի բնակլիմայական պայմանները, տեղանքը եւ անհրաժեշտ այլ գործոններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջեւ հստակ խնդիր է դրված՝ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականի կանաչապատման ծրագրերով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսն ընդհանուր առմամբ հասցնել 850 հա-ի:

Հասանելի է
englishՏեղադրություն



























