ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Իրաքի սունի ծայրահեղականներին զանգվածային օդային հարված հասցնելուց, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ Wall Street Journal-ը եւ Associated Press-ը:
Փոխարենն ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ կհաղորդի իրաքցի գործընկերներին, ջանքերը կուղղի երկրի քաղաքական միասնականության խնդրի լուծմանը եւ տարածաշրջանային դաշնակիցների աջակցությունը փնտրելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ մամուլի՝ նախագահի հրաժարվելու պատճառը մասնավորապես այն է, որ ամերիկացի զինվորները բավարար տվյալներ չունեն այն թիրախների մասին, որոնց հասցված հարվածները կարող էին էականորեն փոխել իրավիճակը մարտի դաշտում:
Միաժամանակ, New York Times-ը հայտնում է, որ Սպիտակ տունը դիտարկում է օդից կետային հարվածներ հասցնելու տարբերակը: այս ռազմավարությունը մոտ կլինի Եմենում ԱՄՆ-ի իրականացրած գործողությանը:





























