Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթեյնբերգը ներկայացրել է օրինագիծ սենատոր Քեիին Դե Լեոնին սենատոր ընտրելու կապակցությամբ որպես իրեն հաջորդող: Նախագիծն ընդունվել է միաձայն: Սենատի նորընտիր նախագահ Քեւին Դե Լեոնը պաշտոնին կանցնի 2014թ.-ի հոկտեմբերի 15-ին: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Այս կապակցությամբ ԱՄՆ-ի արեւմտյան շրջանում Հայ Դատի գրասենյակի ղեկավար Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ իր կազմակերպությունը շնորհավորում է Սենատի նորընտիր նախագահ Դե Լեոնին նոր պաշտոնի առթիվ: «Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա ղեկավարությամբ Քալիֆորնիայի Սենատի հետ համատեղ աշխատանքին»,- նշել է նա:
Այս պահին Քեւին Դե Լեոինը ներկայացնում է մեծ թվով ամերիկահայերի 22-րդ ընտրական շրջանից եւ առաջնություն է տալիս հայ համայնքի հետ կապված հարցերի, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության եւ ԼՂՀ ինքնորոշման ճանաչման հարցերին:





























