Հավանաբար կոմունիզմը դրական դեր է խաղացել կանանց համար մեկ հարցում՝ նախկին խորհրդային երկրներում կին թոփ-մենեջերների թիվն ավելի շատ է, քան ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում: Այդ մասին գրում է «Market Watch» կայքը՝՝ վկայակոչելով միջազգային «Grant Thornton International» ընկերության զեկույցը 2014թ.-ի համար:
Խումբը գլխավորում է Ռուսաստանը, որտեղ ղեկավար պաշտոններում 43 տոկոսով կանայք են: Այնուհետ Լատվիան է՝ 41 տոկոս, Լիտվան՝ 39 տոկոս, Էստոնիան՝ 37 տոկոս, եւ Հայաստանն ու Վրաստանը՝ յուրաքանչյուրը 35-ական տոկոս: Հետազոտության համար՝ պատճառներից մեկը կարող է լինել կոմունիստների շրջանում բոլորի համար հավասար պայմանների խոստումը, ինչին, հավանաբար, հետեւել է կանանց պաշտոնավարումը:
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում եւ Իսպանիայում ղեկավար պաշտոններ կանայք զբաղեցնում են միայն 22 տոկոսով: Մեծ Բրիտանիայում ցուցանիշը կազմում է 20 տոկոս, Գերմանիայում եւ Դանիայում՝ 14 տոկոս, Շվեյցարիայում՝ 13 տոկոս, Նիդերլանդներում՝ 10 տոկոս:
Եվրոպական ընկերությունները դասվում են նրանց շարքը, որտեղ կանայք բարձր ղեկավար խմբում չեն: Օրինակ դանիական ընկերությունների 71 տոկոսում կանայք ընդգրկված չեն ղեկավարությունում, իսկ Գերմանիայում՝ 67 տոկոսում:
Հայաստանն առաջնային դիրքերում է ըստ ընկերությունների կին ղեկավարների թվի

Տեղադրություն



























