Թուրքիայում «Հիմնադրամների միջեւ համերաշխության եւ հաղորդակցության պլատֆորմը»-ը (VADIP) հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ Ստամբուլի հայկական դպրոցները ուսուցիչների մեծ կարիք ունեն։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ «Հիմնադրամների միջեւ համերաշխության եւ հաղորդակցության պլատֆորմը»-ը Ստամբուլի հայկական դպրոցներում իրականացրած ուսումնասիրություններից հետո ներկայացրել է զեկույց։

Զեկույցում նշվել է, որ առաջիկա 2 տարվա ընթացքում հայկական դպրոցներին անհրաժեշտ է լինելու տարրական դպրոցներում դասավանդող 20 եւ տարբեր առարկաներ դասավանդող 143 ուսուցիչ։

VADIP-ի հանձնաժողովի անդամ Կարո Փայլանը նշել է, թե ուսուցիչներ գտնելու հետ մեկտեղ իրենց նպատակն է նաեւ բարձրացնել ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը եւ միմյանց միջեւ մասնագիտական մրցակցությունը։