ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովը հորդորել է առաջին ընթերցմամբ ընդունել ՌԴ պետական լեզվով տարածվող հրապարակային տեղեկատվության մեջ օտար բառերի չարդարացված օգտագործման համար տուգանքներ սահմանող օրինագիծը, եթե ռուսաց լեզվում առկա են այդ բառերի համընդհանուր գործածություն ունեցող համապատասխան բառերը։

Պատգամավորները Դումայի խորհրդին առաջարկելու են փաստաթուղթը մտցնել հուլիսի 1-ի լիագումար նիստի օրակարգ:

Նման նախաձեռնությամբ անցյալ տարի հանդես են եկել Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավորները:

Փոփոխություններն ընդունելու դեպքում շարքային քաղաքացիներին սպառնում է 2000-ից մինչեւ 2500 ռուբլի տուգանք, պաշտոնյաներին՝ 4000-ից 5000 ռուբլի տուգանք՝ գույքի բռնագրավմամբ, իրավական մարմիններին՝ 40.000-ից մինչեւ 50.000 ռուբլի՝ գույքի բռնագրավմամբ։Լ

Ըստ ИТАР-ТАСС-ի, Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն ասել է. «Հանդես գալով նման նախաձեռնությամբ՝ պետք է ասել, որ մենք առաջինը չենք: Առաջինը ֆրանսիացիներն են եղել, քանի որ նրանք մտահոգված էին համատարած անգլիականացմամբ եւ ֆրանսերենի անհետացմամբ»: