Գերմանական KfW-ի բանկից ստացված վարկի մարումը սկսվելու է 2015 թվականին: Այս մասին լրագրողներին ասաց «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Արամ Մելքումյանը: Նրա խոսքով, վարկի շրջանակում դեռեւս խորհրդատվական աշխատանքներ են իրականացվում: «Առայժմ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի հիմնական աշխատանքների մրցույթը»,- նշեց Մելքումյանը:

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը: Գործարքի արժեքը 180 մլն դոլար է:

2010 թվականին գերմանական բանկի տրամադրած 51 մլն եվրոյի վարկն ուղղված է կասկադի արդիականացմանը: Կասկադի հնագույն եւ ամենահզոր՝ Տաթեւի ՀԷԿ-ը, կառուցվել է 1970 թվականին, Շամբի ՀԷԿ-ը՝ 1978-ին, իսկ Սպանդարյան ՀԷԿ-ը՝ 1989 թվականին: