Եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն իրականացնել ոչ իշխանական ուժերի քառյակի 12 կետերը, ես անձամբ կհրաժարվեմ «պահանջ» բառից: Այս մասին լրագրողներին հայտարարեց խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցազրույցը: «Հիմա ես լիազորված չեմ խոսել ոչ իշխանական ուժերի քառյակի անունից, բայց կարող եմ ասել իմ կարծիքը»,- ասաց Վարդանյանը:
Նշենք, որ հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իշխող Հանրապետական կուսակցությանը կոչ էր արել քննարկել ոչ իշխանական ուժերի քառյակի 12 պահանջները («Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՀՅԴ), եւ եթե դրանք ներառված են իշխանության ծրագրում, ապա իրակացնել: Իսկ այն պահանջները, որոնք կհամարվեն անիրական, ընդդիմադիրներին բացատրել, թե ինչու են դրանք այդպիսին համարում:
ՀՅԴ պատգամավորը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը. Ես հետ կվերցնեմ «պահան

Հասանելի է
русский



























