Գահից հրաժարված Խուան Կառլոսի որդի Ֆելիպեն հունիսի 19-ին դարձել է Իսպանիայի նոր թագավորը: Նա կրելու է Ֆիլիպ VI անունը:
Արքայազնըորպես պետության ղեկավար երդվելու է հունիսի 19-ին` Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեկ օր առաջ 76-ամյա Խուան Կառլոսը Մադրիդում` հանդիսավոր արարողության ժամանակ, օրենք էր ստորագրել, ըստ որի` ինքը հրաժարվում է գահից: Փաստաթղթում ստորագրել է նաեւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Խուան Կառլոսը կարեւոր դեր է ունեցել երկրի ժողովրդայնացման գործընթացում` բռնապետ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվանից հետո:
Անցյալ տարվա ընթացքում Եվրոպայի երեք միապետ հրաժարվել են գահից:





























